«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Վրաստանի խորհրդարան անցած 2 կուսակցություն հրաժարվել է մանդատներից

Վրաստանի խորհրդարան անցած 2 կուսակցություն հրաժարվել է մանդատներից
02.11.2020 | 21:53

Վրացական «Լելոն հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության հետևից հրաժարվում է նոր խորհրդարանի կազմում ընդգրկվելուց, քանի որ կարծում է, որ շաբաթ կայացած ընտրությունները կեղծված են եղել՝ հայտնել է կուսակցության ղեկավարներից մեկը:

«Այսօր «Լելոյի» քաղխորհուրդը խորհրդակցություն է անցկացրել և որոշում է կայացրել, որ կուսակցությունը չի պատրաստվում ընդգրկվել այդ նոր խորհրդարանում, քանի որ չենք պատրաստվում լեգիտիմացնել անօրինական ընտրված խորհրդարանը»,- ասել է վրաց գործիչը:

«Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունը նոր գումարման խորհրդարանում աշխատելուց հրաժարվելու և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու մասին նույնպես հայտնել է երկուշաբթի:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են շաբաթ, 120 պատգամավոր է ընտրվել համամասնական համակարգով, 30-ը՝ մեծամասնական: Ընդհանուր քվեաթերթիկների հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 48,15 տոկոս ձայն: Ընդհանուր առմամբ, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և 2 քաղաքական դաշինք: Առանձին ընտրատարածքներում ընտրություններ են նախատեսված նոյեմբերի 17-ին և 30-ին:

Դիտվել է՝ 3465

Մեկնաբանություններ